Պալացցո դել Տե
Տեսակ | քաղաքային պալատ, վիլլա և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Մանտովա[1][2] |
Հասցե | viale Te, 13 և Viale Te[2] |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Կազմված է | Camera degli Stucchi?, Camera dei Venti?, Sala dei Giganti, Palazzo del Tè, Mantua? և Q112319298? |
Սեփականատեր | Federico II Gonzaga, Duke of Mantua? |
Բնակիչ | Museo di Palazzo Te? |
Հիմնադրված է | 1536 |
Շինարար | Federico II Gonzaga, Duke of Mantua? |
Ճարտարապետ | Ռոմանո Ջուլիո |
Պատվիրող | Federico II Gonzaga, Duke of Mantua? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[3][2] |
Պաշտոնական կայք |
Պալացցո դել Տե, Պալացցո Տե (իտալ.՝ Palazzo Te), պալատ Մանտուայի արվարձանում, Իտալիա։ Պատկանել է Ֆեդերիկո II Գոնզագային։ Մաներիզմի ճարտարապետության հիանալի օրինակ է։ Կառուցվել է 1524-1525 թվականներին Ջուլիո Ռոմանոյի նախագծով։ Պալատը ներկայումս կրում է Պալացցո Տե անվանումը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանտուայի կառավարիչ Գոնզագա ընտանիքը հայտնի էր ձիաբուծությամբ և ձիեր էր մատակարարում եվրոպական արքունիքներին։ Ներկայիս պալատի տեղում 15-րդ դարի սկզբին գտնվում էր ձիաբուծարան։ Գոնզագայի երկրորդ կիրքը արվեստն էր։ Նրա մայրը Իզաբելա դˈԷստեն հայտնի էր իր ժամանակի մեծագույն արվեստագետների, այդ թվում` Լեոնարդո դա Վինչիի պաշտպանությամբ։
1524 թվականին Ֆեդերիկո Գոնզագան մտածեց ձիանոցի կողքին մի շինություն կառուցել, որտեղ կարող էր իր ազատ ժամանակն անցկացնել սակավաթիվ ընկերների և ընկերուհիների հետ։ Մտադրությունն իրագործելու համար Հռոմից հրավիրվեց Ռաֆայելի սիրելի աշակերտ Ջուլիո Ռոմանոն։
Ճարտարապետական լուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը քառակուսի է, ներսում կա սյունաշարով երիզված այգի։ Շինությունը գտնվում է արվարձանում, ունի վիլլային և պալատին բնորոշ առանձնահատկություններ։ Արևելյան ճակատամասը մշակված է լոջիայով։ Կենտրոնական և հարավային ճակատների կենտրոնում կան առանց ֆրոնտոնի կամարներ, որոնք ուղղորդում են դեպի ներքին բակ։ Այստեղ են բացվում նաև մի քանի պատուհաններ։ Թեև կառույցի ճակատամասերը թվում են համաչափ, սակայն սյունաշարերի միջև ընկած տարածությունները չեն համընկնում։ Պալատի պատերը ձևավորված են սյուներով, որմնախորշերով և փակ պատուհաններով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website Արխիվացված 2016-04-17 Wayback Machine
- Mantua tourist guide
- Palazzo Te at Google Arts & Culture
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո դել Տե» հոդվածին։ |
|